Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»
1 րոպեի ընթերցում

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական Մոհամադ Ռեզա Նաղդին։
«Հորմուզի նեղուցը փակ է, մենք կփակենք անօրինական երթուղիները», - մեջբերում է Նաղդիի խոսքը Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի պահանջները չեն բավարարվել։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը հուշագիր ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման շուրջ, սակայն ավելի ուշ վերսկսվեցին փոխադարձ հարվածները։ Ներկայում հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված։
Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը մեծապես սահմանափակվել է, ինչի հետևանքով վառելիքի գները բարձրացել են երկրների մեծ մասում։