Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ
1 րոպեի ընթերցում

Հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։
Ինչպես տղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Փաշինյանը ՌԴ նախագահին խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այդ խնդիրները կարգավորելու ուղղությամբ։