Միացյալ Նահանգներ

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

1 րոպեի ընթերցում

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Սիեթլում անցկացվող «Bite of Seattle» ամենամյա քաղաքային փառատոնի ժամանակ անհայտ անձանց կողմից բացված կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել, վիրավորվել հինգ հոգի, այդ թվում՝ երկու տարեկան երեխա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Սիեթլի քաղաքապետ Քեթի Ուիլսոնը հայտնել է, որ ողբերգության առնչությամբ մեկ անձ է ձերբակալվել։ Քաղաքային իշխանությունները սկզբում հայտնել էին երկու անձի ձերբակալման մասին, սակայն ավելի ուշ փոխել էին այդ տեղեկությունը՝ առանց հավելյալ պարզաբանումների։

Սիեթլի ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ միջադեպին մասնակցել է երկու անձ, ովքեր կրակ են բացել փառատոնի մասնակիցների ուղղությամբ։ Ավելի ուշ փոխոստիկանապետ Թայրոն Դևիսը հաստատել է կասկածյալներից մեկի ձերբակալության մասին։ Նա նշել է, որ փոխհրաձգության առնչությամբ որոնվում է ևս մեկ անձ։ Հանցագործների ինքնության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում