Հայտարարություններ

ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթ

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթ` հետևյալ ավտոբուսային երթուղիների համար`

 

Ց Ա Ն Կ

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ 

1) Հայտ.

2) ավտոբուսների հաշվառման վկայագրեր.

3)  ավտոբուսներին ամրակցված վարորդների վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային պայմանագրեր կամ քաղվածք հրամանից, աշխատանքային գրքույկներ.

4) ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր.

5)  սեղմված բնական կամ հեղուկ գազով աշխատելու դեպքում` անվտանգության պահանջներին ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման համապատասխանության վկայագրման վկայական և ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների վկայագրման և գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկման վկայական.

6) փակ ծրարով ներկայացվող՝ երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի փոխադրման գինը.

7)  տեղեկանք տարածքային հարկային մարմնից:

Մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը՝ 2026 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 1400-ին, ք. Երևան, Հյուսիսային ավտոկայարան, գ․ Վերին Պտղնի, Երևան-Սևան ավտոմայրուղի, 2/14 շենք:

Հայտը ներկայացնելու վայրը, օրերը, ժամերը, վերջին ժամկետը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1000-ից մինչև 1700-ն, մինչև 2026 թվականի օգոստոսի 21-ը:

Հեռախոսահամարը` լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ 010-511-356:

https://docs.google.com/document/d/1UGqJY0_14QyfZUvhtOP8DIP7F4QTAEic/edit

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում