Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարբեր գերատեսչությունների մակարդակով երկխոսության ակտիվացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը քննարկելուց հետո առաջնորդները նշել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթը և կառավարությունների ու պրոֆիլային գերատեսչությունների միջև երկխոսության ակտիվացումը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պուտինը և Ալիևը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը։
Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Կարդացեք հոդվածը` Español