Ռուսաստան

Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը

2 րոպեի ընթերցում

Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը

Արևմուտքը փորձում է հասարակության պառակտում հրահրել Ռուսաստանում և պայքարում է ռուսների դեմ, բայց ոչ ոք «չի կարող կոտրել նրանց»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում VIII գումարման Պետական ​​Դումայի աշխատանքներն ավարտող պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։

«2022 թվականից ի վեր Արևմուտքը գործի է դրել ռուսաֆոբ մեքենան։ Նրանք պարզապես սահմանում են համաշխարհային ռեկորդներ, ընդ որում, միաժամանակ երկու չափանիշով՝ և՛ այսպես կոչված պատժամիջոցների քանակով, և՛ դրանց անօգուտությամբ, այն վնասով, որ այդ պատժամիջոցները հասցնում են առաջին հերթին դրանց հեղինակներին և նախաձեռնողներին, որոշ եվրոպական և այլ երկրների ժողովուրդներին։ Ցանկանալով խաթարել ռուսական պետությունը և հասարակության պառակտում հրահրել մեր երկրում՝ նրանք փորձել են խեղդել մեր տնտեսությունը, ֆինանսական համակարգը և բանկային հատվածը, ինչպես նաև խաթարել գիտության, արդյունաբերության և կրթության ներուժը»,- հայտարարել է Պուտինը։

«Չկարողանալով հաղթել Ռուսաստանին մարտադաշտում, նրանք այժմ ապավինում են ռուս ժողովրդի դեմ բացահայտ ահաբեկչական պատերազմ մղելու մեթոդներին», - հավելել է Պուտինը։

Նրա խոսքով՝ ոչ ոք երբեք «չի կարող կոտրել ռուս ժողովրդին», նման բան «երբեք տեղի չի ունեցել և երբեք էլ տեղի չի ունենա»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում