Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները փորձագիտական հանդիպում են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ՊՆ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները փորձագիտական հանդիպում են անցկացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի զորամասերից մեկում տեղի է ունեցել փորձագիտական հանդիպում՝ ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպումն անցկացվել է՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2025 թվականի «Անհատական ​​գործընկերային համագործակցության ծրագրի»։

Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչները և օտարերկրյա փորձագետները անցկացրել են ճեպազրույցներ և պատասխանել են հետաքրքրող հարցերին։ 

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կողմերը նաև վերլուծել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ներկայիս վիճակը՝ «Գործառնական կարողությունների հայեցակարգ» ծրագրի շրջանակներում և մանրամասնորեն փոխանակել են մտքեր հեռանկարային հարցերի շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում