Ադրբեջան

Արաղչին Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ քննարկել է Թեհրան-Բաքու հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Արաղչին Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ քննարկել է Թեհրան-Բաքու հարաբերությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ APA գործակալությունը գրում է, որ հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են Թեհրանի և Բաքվի հարաբերությունների ներկա վիճակն ու դրանց հետագա զարգացման հեռանկարները։

Զրուցակիցներն անդրադարձել են Իրան–Անդրբեջան հարաբերություններին առնչվող վերջին զարգացումներին և գործընթացներին։

Արաղչին իրանցի դիվանագետի հետ քննարկել է նաև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման առկա հնարավորությունները, Իրան–Ադրբեջան մշտական փոխգործակցության և խորհրդակցությունների ամրապնդման ուղիները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում