Ադրբեջան

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանի ռազմածովային ուժերի մի խումբ զինծառայողներ Պակիստանում մասնակցել են հատուկ գործողությունների ուժերի համատեղ զորավարժությունների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Կարաչիում անցկացված զորավարժություններում հատուկջոկատայինները կատարել են ահաբեկչական խմբերի գրաված նավն ազատագրելու, պատանդներին փրկելու և սուզորդական աշխատանքներ իրականացնելու առաջադրանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության՝ զորավարժությունների նպատակն էր հատուկ գործողությունների ոլորտում փորձի փոխանակումը, մասնակից երկրների գործողությունների ստանդարտ ընթացակարգերին ծանոթանալը, գործնական հրաձգությունն ու ծովային գործողություններն իրական մարտական պայմաններին համապատասխանեցնելը, ինչպես նաև հակաահաբեկչական գործողությունների ընթացքում փոխգործակցության համաձայնեցումը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում