Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ  Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը պետք է սահմանազատում և սահմանագծում իրականացնի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ շեշտելով, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա բարեկամական մթնոլորտում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Imedinews-ը, Կոբախիձեն այդ մասին ասել  է՝ խոսելով Դավիթ Գարեջիի վանքի մասին, որի շուրջ վերջին շրջանում լարվածություն է առաջացել Վրաստանի և Ադրբեջանի միջև։

«Ինչ վերաբերում է Գարեջիի հարցին, մենք ակտիվորեն աշխատում ենք սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ՝ բարեկամական ռեժիմով։ Այս խնդիրը մեզ ժառանգություն է մնացել, և նախորդ իշխանության օրոք իրավիճակը ծանրացավ նրա պատճառով, որ նրանք չէին առաջնորդվում համապատասխան քարտեզներով, և հիշում եք, թե ինչ հետևեց այդ ամենին։ Աշխատում ենք բարեկամական ռեժիմով․ մենք բարեկամական հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, երկու պետությունների հետ էլ անհրաժեշտ է իրականացնել սահմանազատում և սահմանագծում, և այս հարցի շուրջ աշխատանքը ապագայում էլ կշարունակվի բացարձակապես բարեկամական ռեժիմով։ Ճիշտ սա է ինքնիշխան պետության դիրքորոշումը, և ոչ թե այն, ինչ տեղի ունեցավ ժամանակին, երբ թաքցրեցին 1938 թվականի քարտեզները։ Դա հենց ոչ ինքնիշխան իշխանության գործողություն էր։ Ինչ վերաբերում է ինքնիշխան իշխանությանը, ապա ինքնիշխան իշխանությունը գործում է այնպես, ինչպես մենք ենք գործում այս հարցի առնչությամբ»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում