Էլվինա Մակարյանի ջազային ալբոմն առաջին անգամ վինիլային ձայներիզի տեսքով ներկայացվել է նրա արվեստի երկրպագուներին

3 րոպեի ընթերցում

Երևանում օգոստոսի 10-ին առաջին անգամ հնչել է լեգենդար երգչուհի Էլվինա Մակարյանի երբևէ չթողարկված ջազային ալբոմը։ Տարիներ առաջ ձայնագրված, սակայն մինչ այսօր անհայտ մնացած ստեղծագործությունները կյանք են առել վինիլային ձայներիզի տեսքով։

Շնորհանդեսի ընթացքում ռեժիսոր Արման Աղաջանյանը մանրամասներ է ներկայացրել ալբոմի ստեղծման պատմությունից:

«Երբ մարդը կողքիդ է, քեզ թվում է՝ միշտ կլինի, ու շատ բաներ բաց ես թողնում, չես հասցնում նրան վայելել։ Այդպես եղավ նաև Էլվինայի հետ...  Տարիներ առաջ վեց երգ ձայնագրեցինք, ու շարունակություն պետք է ունենար, բայց, ցավոք, չկարողացանք վերջացնել։ Այդ երգերը մնացին  մոտս... Եվ հայտնվեցին Վահան Մարտիրոսյանը, Գրիգոր Վահրամյանը, առաջարկեցին վինիլային տարբերակով թողարկել Էլվինայի երգերը։ Այսօր CD թողարկելը ակտուալ չէ, ու այդ հնարավորությունը չուզեցի բաց թողնել: Բացի դրանից, վինիլային տարբերակը նաև օրիգինալ հուշանվեր կարող է դառնալ Էլվինայի երկրպագուների, Էլվինային սիրողների  համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Աղաջանյանը:

Ռեժիսորը, որը Էլվինա Մակարյանին իր քույրն է համարում, սիրով է խոսում նրա հումորի զգացման, բարձրարվեստ կատարումների ու ստեղծագործականության մասին:

«Կարծում եմ՝ այսօր շատ կարևոր է Էլվինայի երաժշտությունը պրոպագանդելը, քանի որ այնպես խեղաթյուրված է հայկական էստրադան ու պոպ արվեստը, որ մենք կարիք ունենք Էլվինայի երաժշտության։ Կարևոր չէ՝ ձեր երեխան երաժիշտ կդառնա, թե ոչ, բայց կարևոր է, որ ծնվելու պահից նրան լավ երաժշտություն հրամցնեք»,-եզրափակել է Աղաջանյանը՝ տեղեկացնելով, որ դեռ շատ երգեր ունի, որոնք սպասում են իրենց հերթին։

Ստեղծագործությունները հավաքվածների համար ևս մեկ անդամ կենդանացրել են Արսեն Սաֆարյանը, Կարինա Առուստամյանը, Գրիշա Աղախանյանը, Սրբուկը, այլ արտիստներ:

Ներկայացված երգերի խոսքերի հեղինակ Ռիտա Սուքիասյանի համար ևս շատ հաճելի է եղել Մակարյանի հետ աշխատելը։ «Կարող եմ ասել, որ նա շատ հետաքրքիր մարդ էր, մեր ընտանիքի կողմից շատ սիրված։ Սիրում էր ուրախ և զվարճալի պատմություններ պատմել։ Բայց ես աշխատելիս երբեք չէի մոռանում, որ նա Էլվինան է։ Այս նոր երգերի մեծամասնությունը սիրո մասին է` այլ մարդու հանդեպ, ապրած վայրի... Դա այն է, ինչ զգում էի նրա երգերն ամեն անգամ լսելիս»,-պատմում է Սուքիասյանը։  

Հայերեն

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը