Իսպանիայի դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել Մադրիդի «Ռեալ»-ի նախկին մարզիչ Կարլո Անչելոտտիին

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի դատարանը Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ, Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ներկայիս մարզիչ Կարլո Անչելոտտիին հարկային խարդախության համար դատապարտել է մեկ տարվա ազատազրկման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Euronews-ը։

Մարդիդի շրջանային դատարանը հուլիսի 9-ին կայացրել է որոշում մեղավոր ճանաչել մարզչին 2014 թվականին կատարած հանցանքի համար և տուգանել նրան ավելի քան 386 000 եվրոյով, որը նա պետք է վճարի հարկային իշխանություններին։

Դատարանը նրան արդարացրել է 2015 թվականի հարկային տարվա վերաբերյալ նմանատիպ մեղադրանքներով՝ այդ ժամանակահատվածում Իսպանիայում նրա բնակության վերաբերյալ բավարար ապացույցների բացակայության պատճառով։

Չնայած դատարանի մեղադրական եզրակացությանը՝ իսպանական օրենսդրությունը սահմանում է, որ անձի ազատազրկումը պարտադիր չէ, եթե նրա վճիռը ոչ բռնի հանցագործության համար 2 տարուց պակաս ժամկետով է ու եթե տվյալ անձը նախկինում որևէ դատվածություն չի ունեցել։ Հետևաբար ակնկալվում է, որ Անչելոտտին կվճարի տույժերն ու կխուսափի ազատազրկումից։

Այդուհանդերձ, դատավճիռը ենթադրում է, որ լեգենդար մարզիչն առաջիկա երեք տարիների ընթացքում չի կարողանա Իսպանիայում ստանալ կամ պահանջել պետական աջակցություն, սուբսիդիաներ կամ հարկային արտոնություններ։ 

Դատավարության ընթացքում ավելի վաղ Կառլո Անչելոտտին  պնդել էր, որ մշտապես գործել է Մադրիդի «Ռեալ»-ի իրավաբանական խորհրդատվության հիման վրա ու որևէ մտադրություն չի ունեցել խաբելու հարկային մարմիններին։

Կառլո Անչելոտտին գլխավորել է իսպանական Արքայական ակումբը 2013-2015 և 2021-2025 թվականների ընթացքում։ 

Նա նաև գլխավորել է իստալական «Միլան», գերմանական «Բավարիա», ֆրանսիական «ՊՍԺ» և անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբները։ 2025 թվականից Անչելոտտին գլխավորում է Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը։ 

Հայերեն

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ արտահանման ու ներմուծման դեֆիցիտի պատճառներին