Թրամփը խորհրդակցություն է անցկացրել Իսրայել-Իրան հակամարտության շուրջ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել Իսրայելի և Իրանի միջև արդեն վեց օր շարունակվող հակամարտության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

Ըստ Reuters գործակալության՝ հանդիպումը տևել է 90 րոպե։ 

Խորհրդակցության մասնակիցները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, հանդիպման ավարտից հետո լքել են Սպիտակ տունը։ Նրանք մամուլի համար հայտարարություններ չեն արել։

Թրամփն ինքը նույնպես դեռ չի մեկնաբանել հանդիպման արդյունքները։

Հանդիպումից առաջ ԱՄՆ երեք պաշտոնյաներ Axios-ին հայտնել էին, որ Թրամփը լրջորեն դիտարկում է Իսրայել-Իրան հակամարտությանը միանալու և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին, մասնավորապես՝ Ֆորդոյում գտնվող ուրանի հարստացման ստորգետնյա օբյեկտին հարված հասցնելու հնարավորությունը։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում մի շարք կոշտ հայտարարություններ է արել Թեհրանի հասցեին։ Մասնավորապես, Թրամփը հավաստիացրել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ և երկրի իշխանություններից «անվերապահ կապիտուլյացիա» է պահանջել։

Իրան

Իրանը և Իսրայելը գիշերը շարունակել են փոխադարձ հարվածները, Թրամփը պահանջել է «անվերապահ կապիտուլյացիա»

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը