Կայա Կալասը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ  Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների շարունակության ֆոնին միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի ու Վաշինգտոնի միջև բանակցությունները շարունակելն անիմաստ է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr-ը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։ 

Նշվում է, որ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում Իրանի արտաքին գործերի նախարարը իսրայելական ուժերի հարձակումը համարել է ԱՄՆ-ի ուղղակի աջակցության արդյունք։  

Արաղչին նաև ասել է, որ Իրանը վճռական պատասխան է տվել իսրայելական հարձակմանը՝ իր ազգային ինքնիշխանությունը, ժողովրդին և անվտանգությունը պաշտպանելու համար և վճռական է հակազդեցություններ ձեռնարկելու իր օրինական իրավունքից օգտվելու հարցում։ 

Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել Եվրոպական միությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներին պատասխանատու դիրքորոշում ցուցաբերել Իսրայելի ագրեսիան դատապարտելու և պատասխանատվության ենթարկելու հարցում։

Նշվում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը խորը ափսոսանք և մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ՝ ընդգծելով ԵՄ-ի պատրաստակամությունը աջակցելու Անվտանգության խորհրդում և այլ միջազգային մարմիններում դիվանագիտական ​​ջանքերին՝ տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղության ու անվտանգության վերականգնմանը նպաստելու համար։ 

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս