Թրամփը նախարարների կաբինետի նիստ է գումարում Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների պատճառով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախարարների կաբինետի նիստ է գումարում՝ կապված Իսրայելի կողմից Իրանին, այդ թվում՝ երկրի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրների։

«Իր պաշտոնյաների հետ բարձր մակարդակով նիստ գումարելու նախագահի որոշումն ընդունվել է դեռ մինչև հարվածներ հասցնելը, քանի որ ԱՄՆ պաշտոնատար անձինք ավելի ու ավելի էին մտահոգված այս սպառնալիքի առնչությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 12-ին Թրամփը, պատասխանելով Իրանի ուղղությամբ Իսրայելի հնարավոր հարվածի մասին հարցին, կարծիք էր հայտնել, որ դա «իրոք կարող է տեղի ունենալ » և զգուշացրել էր «մոտ ապագայում» տարածաշրջանում լայնածավալ հակամարտության հավանականության մասին։

Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ իմացել է Իսրայելի պլանների մասին, և հարվածներն իր համար անակնկալ չեն եղել։ Նա հույս է հայտնել, որ չնայած ստեղծված իրադրությանը, Իրանի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն։ 

Իրան

Թրամփը նախապես տեղյակ է եղել Իսրայելի հարձակման մասին, ակնկալում է շարունակել Իրանի հետ բանակցությունները

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին