Իրան

Թրամփը նախապես տեղյակ է եղել Իսրայելի հարձակման մասին, ակնկալում է շարունակել Իրանի հետ բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Թրամփը նախապես տեղյակ է եղել Իսրայելի հարձակման մասին, ակնկալում է շարունակել Իրանի հետ բանակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն՝ չնայած Իսրայելի հարվածներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Fox News-ին ասել է ԱՄՆ առաջնորդը։

«Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Տեսնենք», - X սոցիալական ցանցում Թրամփի խոսքերն է մեջբերել Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը։

Գրառման մեջ նշվում է, որ վերջին օրերին նախագահ Թրամփը մի քանի անգամ խոսել է վարչապետ Նեթանյահուի հետ։ 

«Նախագահ Թրամփը նախապես տեղյակ էր հարվածներից։ Դա անակնկալ չի եղել, բայց ԱՄՆ-ն ռազմական առումով ներգրավված չէր, և հույս ունի, որ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», - նշում է լրագրողը։ 

ԱՄՆ իշխանություններն ակնկալում են, որ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա հունիսի 15-ին, ինչպես և նախատեսված է։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «Վեր հառնող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Նա զգուշացրել էր, որ հարվածները կշարունակվեն։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դա անվանել է «կանխարգելիչ հարված» և իր հայրենակիցներին զգուշացրել Իրանի պատասխան հարձակման մասին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում