Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատասխանատու է իսրայելական հարվածների համար

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված իսրայելական հարվածների համար պատասխանատվությունն ընկած է այդ թվում Միացյալ Նահանգների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Իրանի դեմ սիոնիստական ​​ռեժիմի կողմից ագրեսիայի նման գործողությունները չէին կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության։ Հետևաբար, ԱՄՆ-ի կառավարությունը, որպես ռեժիմի գլխավոր հովանավոր, նույնպես պատասխանատվություն կկրի սիոնիստական ռեժիմի այս անխոհեմ գործողությունների վտանգավոր հետևանքների համար», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ Իրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։

«Իրանն առանց տատանվելու պաշտպան կկանգնի ազգին», - ընդգծում է գերատեսչությունը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մասնակից չէ Իրանի դեմ իսրայելական հարվածներին: Նրա խոսքով՝ Իսրայելն ԱՄՆ-ին ծանուցել է, որ «այդ գործողություններն անհրաժեշտ են եղել որպես ինքնապաշտպանություն»։ 

Իրան

ԱՄՆ-ն ներգրավված չէ Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը. Ռուբիո

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտնել է, որ իմացել է Իսրայելի պլանների մասին, և հարվածներն իր համար անակնկալ չեն եղել։ Թրամփը հույս է հայտնել, որ չնայած ստեղծված իրադրությանը, Իրանի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն։

Իրան

Թրամփը նախապես տեղյակ է եղել Իսրայելի հարձակման մասին, ակնկալում է շարունակել Իրանի հետ բանակցությունները

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին