Հայաստանը ներկայացրել է երկրորդ հայտը Եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու համար

2 րոպեի ընթերցում

Եվրոպական Միությունը դառնում է Հայաստանի անվտանգության ոլորտում առավել կարևոր գործընկեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։

Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը Եվրամիության հետ արդեն սկսել է քաղաքական և անվտանգության երկխոսություն, որի շրջանակում անցկացվել են երկու նիստեր։ 

«Մենք քննարկում ենք նոր ձևաչափեր, որտեղ պաշտպանական և անվտանգության հարցերի շուրջ պետք է սկսենք առավել ակտիվ աշխատանքներ։ Դրանով է պայմանավորված, որ քննարկվելիք գործընկերության նոր օրակարգում անվտանգությանն առաջին անգամ հատկացված է մեծ մաս, առանձին գլուխ կա դրա վերաբերյալ»,- նշեց նա։ 

Հովհաննիսյանը շեշտեց, որ Եվրամիությունում այժմ ակտիվ քննարկվում է անվտանգության ոլորտի ամրապնդման օրակարգը, ինչը բացում է նոր հեռանկարներ Հայաստանի հետ այդ ոլորտում համագործակցության համար։ 

«Պաշտպանության ոլորտում շատ կոնկրետ ու շոշափելի ծրագիր է Եվրոպական խաղաղության գործիքը։ Մենք արդեն ներկայացրել ենք երկրորդ հայտը 2025 թվականի համար, և պաշտպանության նախարարության հետ բավականին ակտիվ աշխատանք է ընթանում»,-ընդգծեց ԱԳ փոխնախարարը։

Հայաստանն ավելի վաղ Եվրոպական խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո էր ստացել՝ դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը կներառի նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան