Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածների հետևանքով նոր զոհեր ու վիրավորներ կան

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց։ Վերջին հարվածների հետևանքով երկու կողմերում կա մեկական զոհ, վիրավորներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևում հրթիռային հարձակումը հետ մղելու ժամանակ մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել, այդ թվում՝ երեխա։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Ռուսաստանը յոթ բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին և Կրիվոյ Ռոգին, հրթիռներից վեցը խոցվել են։

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Չեռնիգովի շրջանին գիշերը ռուսական հարվածների հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Ըստ տեղի իշխանությունների՝ հարվածի թիրախում է եղել կարևոր ենթակառուցվածքի օբյեկտ։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է անօդաչու թռչող սարքեր և FPV դրոններ արտադրող Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների արտադրամասերին «խմբային հրթիռային հարված» հասցնելու մասին։

Իր հերթին Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տեղի բնակչուհի է զոհվել։

Ավելի վաղ Գլադկովը հայտնել էր, որ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են մարզի ինը շրջանների վրա՝ օգտագործելով տասնյակ անօդաչուներ ու զինամթերք։

Հայերեն

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են