Սևան համայնքում իրականացվել է «Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ  «Միասին» համահայկական ՀԿ-ն Հայաստանում ապրող սոցիալապես անապահով, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար իրականացրել է «Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն և Գագարին բնակավայրերի նշյալ թիրախային խմբերի 35 երեխայի համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Լճաշենի «Էթիունի» հյուրատանը կայացած տոնական միջոցառման ժամանակ երեխաների համար իրականացվել է երեխաներին զվարճացնող  շոու-ծրագիրը, ապա ելույթներ են ունեցել  Լճաշենի արվեստի դպրոցի աշակերտները: 

Միջոցառման ավարտին երեխաներին այցելել է Ձմեռ Պապը:  2024 թվականի ծրագրի անմիջական նվիրատուները «Միասին» ՀԿ-ի սփյուռքյան գործընկերներն էին՝ համահայկական կազմակերպություններ, կիրակնօրյա դպրոցներ, մշակութային խմբեր, հանրային ոլորտի ներկայացուցիչներ և անհատներ, որոնք կազմակերպության հորդորով նվերներ էին պատրաստել երեխաներին: Այս քայլը նաև նպատակ էր հետապնդում՝ Սփյուռքում ապրող երեխաներին հաղորդակից դարձնել Հայաստանում բնակվող իրենց հասակակիցների խնդիրներին: 

«Միասին» համահայկական ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանը շնորհավորել է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով՝ մաղթելով խաղաղություն և անփորձանք տարի հայ ժողովրդին, ապա շնորհակալություն հայտնել բարեգործական ծրագրի սփյուռքյան բոլոր նվիրատուներին, որոնց աջակցությամբ իրականություն դարձավ ամանորյա միջոցառումը և հնարավոր եղավ ժպիտներ պարգևել երեխաներին: 

«Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագիրը Լճաշենում իրականացնելու համար «Լճաշենցիների միավորում» ՀԿ-ն շնորհակալագիր հանձնեց «Միասին» կազմակերպությանը։ 

 

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ