Մարզեր

Վերանորոգվում է Զովաբերի միջնակարգ դպրոցը

1 րոպեի ընթերցում

Վերանորոգվում է Զովաբերի միջնակարգ դպրոցը

ՀՀ կառավարության կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում վերանորոգվում է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր գյուղի միջնակարգ դպրոցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Զովաբերի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական համակարգող Զոհրակ Հովհաննիսյանը, դպրոցի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 385 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսվում է տանիքի մասնակի, հատակի ջեռուցման, էներգամատակարարման, ջրամատակարարման  համակարգերի ամբողջական վերանորոգում, նոր դռների տեղադրում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, բակային տարածքի կանաչապատում և ասֆալտապատում, մինի ֆուտբոլի դաշտի կառուցում, ցանկապատում, այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2026 թվականի մայիսի կեսերից և արդեն իրականացվել շուրջ 35 տոկոսով։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում