Մարզեր

ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում վերանորոգվում է Գեղամավանի միջնակարգ դպրոցը

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում վերանորոգվում է Գեղամավանի միջնակարգ դպրոցը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան գյուղի Ա․ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղամավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արգիշտի Վարդանյանը, դպրոցի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 285 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։ 

Ծրագրով նախատեսվում է տանիքի, հատակի ջեռուցման, էներգամատակարարման, ջրամատակարարման  համակարգերի վերանորոգում, նոր դռների և պատուհանների տեղադրում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, բակային տարածքի կանաչապատում և ասֆալտապատում, մինի ֆուտբոլի դաշտի կառուցում, ցանկապատում, այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2026 թվականի հունիսի սկզբից։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։ Ծրագրի ավարտից հետո Գեղամավանի միջնակարգ դպրոցը կունենա արդի չափորոշիչներին համապատասխանող կրթական բոլոր պայմանները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում