Մարզեր

Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ

1 րոպեի ընթերցում

Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի Բաղրամյան 3 շենքի բակում կառուցվել է պուրակ՝ նվիրված 44-օրյա պատերազմի անմահ հերոսներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, պուրակի գաղափարը, որը կյանքի է կոչվել հայրենի բնակավայրում՝ Հարություն Ավանեսյանի և համախոհների միջոցով, ծննդով գագարինցի, ՌԴ-ում բնակվող Նորայր Պողոսյանինն է:

«Գագարին բնակավայրը 44-օրյա պատերազմում ունեցավ յոթ կորուստ, որոնց հիշատակը հավերժացվել է նաև 2021թվականին: Երախտապարտ գագարինցին` ի դեմս Ավանեսյանների ընտանիքի, նախաձեռնեց և իրականացրեց աստվածահաճո ու սպասված ձեռնարկ:  Գագարինցիներին և հյուրերին դիմավորում է հուշախաչքար-աղբյուրը` «պատմելով» Տիգրան Ղարիբյանի, Ալիկ Պետրոսյանի, Հարություն Ռաֆայելյանի, Ռադիկ Թորոսյանի, Հովիկ Վերանյանի, Արթուր Վիրաբյանի, Լեռնիկ Վերանյանի սխրանքի մասին՝ փոխանցելով հայրենասիրության յուօրինակ դասեր:

Իսկ երկրորդ ձեռնարկով Գագարինում ավելացավ ևս մեկ պուրակ, որը ոչ միայն բարեսիրական գաղափարի ծնունդ է, այլ նաև հարգանքի տուրք անմահ հերոսներին և հիշողության լավագույն վայր»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում