Մարզեր

Մաքենիսում 2018-2025 թթ-ին սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագրի ներդրումները կազմել են 1 միլիարդ 657 միլիոն 38 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

Մաքենիսում 2018-2025 թթ-ին սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագրի ներդրումները կազմել են 1 միլիարդ 657 միլիոն 38 հազար դրամ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մաքենիս գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմում են 1 միլիարդ 657 միլիոն 38 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից 5-ը սուբվենցիոն են՝ 104 միլիոն 311 հազար 923 դրամ ընդհանուր արժեքով, և երկուսը՝ պետական՝ 1 միլիարդ 552 միլիոն 727 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Մաքենիսում կառուցվել է 2600 մետր արտաքին լուսավորության ցանց, 800 մետր ոռոգման, 1500 մետր խմելու ջրատար ցանցեր, 800 գծամետր մայթ, 800 մետր ջրահեռացման առուներ, հիմնանորոգվել է 1200 գծամետր մարզային ու ներհամայնքային նշանակության ճանապարհ, հանդիսությունների սրահ։

Ընթացքի մեջ է Մաքենիսի կրթահամալիրի կառուցումը՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում՝ 1 միլիարդ 400 միլիոն դրամ արժեքով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի մարտից և կավարտվեն 2027 թվականին։

Պետական մեկ այլ ծրագրով հիմնանորոգվել է Ծովակ-Ախպրաձոր ճանապարհի Մաքենիսի հատվածը՝ շուրջ 152 միլիոն 727 հազար դրամ արժեքով։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում