Մարզեր

Մարտունի քաղաքում կգործի արդի չափորոշիչներին համապատասխան Երիտասարդական կենտրոն

1 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքում կգործի արդի չափորոշիչներին համապատասխան Երիտասարդական կենտրոն

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Գևորգ Զիրոյան փողոցում գտնվող նախկին ատամնաբուժարանի շենքի տարածքում, հիմնվում է արդի չափորոշիչներին համապատասխան Երիտասարդական կենտրոն, որի շինարարական աշխատանքներն ընթանում են 2026 թվականի ապրիլից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 52 միլիոն դրամ, որից 30 միլիոն դրամը հատկացրել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, 22 միլիոն դրամը՝ Մարտունիի համայնքապետարանը։ Շենքը հիմնանորոգվում է 162 քմ տարածքում, որից հետո կահավորվելու և ապահովվելու է արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմաններով։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել օգոստոսին։

«Սա երկար սպասված ու կարևոր ձեռնարկ  էր, որի արդյունքում, վերջապես, Մարտունի համայնքի երիտասարդությունը կունենա միջոցառումների, հանդիպումների, քննարկումների, ազատ ժամանցի համար բավարարող բոլոր պայմաններն ու հնարավորությունները»,-ներկայացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում