Գեղարքունիքի մարզում 2024 թվականին աճուրդ-վաճառքով օտարվել է 72,3 հեկտար հողամաս

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի 5 համայնքում 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ աճուրդ-վաճառքով օտարվել է համայնքային սեփականության 72.3 հեկտար հողամաս՝ 213.8 միլիոն դրամ արժեքով։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի պետ Մարատ Ղուրշուդյանը, Գավառ համայնքում օտարվել է համայնքային սեփականության 10.5 հա հողատարածք՝ 38.6 միլիոն դրամ արժեքով, Սևան  համայնքում՝ համայնքային սեփականության 29.7 հա հողատարածք՝ 106.4  միլիոն դրամ արժեքով, Վարդենիս  համայնքում՝ համայնքային սեփականության 5.1 հա հողատարածք՝ 8 միլիոն դրամ արժեքով, Մարտունի  համայնքում՝ համայնքային սեփականության 1.6 հա հողատարածք՝ 12.2 միլիոն դրամ արժեքով և Ճամբարակ համայնքում՝ համայնքային սեփականության 25.9 հա հողատարածք՝ 48.6 միլիոն դրամ արժեքով։ 

2024 թվականի ընթացքում մարզպետի կողմից տրվել են դրական եզրակացություններ մարզի համայանքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2013.87 հեկտար արոտավայրերի, 22 հեկտար խոտհարքների, 90.06197 հեկտար վարելահողերի և 42 հեկտար այլ հողատեսքերի վարձակալության տրամադրելու վերաբերյալ: Նշված հողամասերը սահմանված կարգով տրվել են վարձակալության:  

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով