Գեղարքունիքի մարզի դպրոցների 1509 շրջանավարտից բուհեր է ընդունվել 672-ը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023-2024 ուսումնական  տարում մարզի դպրոցների 1509  շրջանավարտից  բարձրագույն ուսումնական հաստատություններ է դիմել 922-ը, որոնցից ուսանողներ է դարձել  672-ը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Երևանի պետական համալսարան  դիմած 217 շրջանավարտից ընդունվել է 150-ը, Ագրարային պետական համալսարան դիմած 85 շրջանավարտից՝ 72-ը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան դիմած 120 շրջանավարտից՝ 79-ը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան դիմած 61 շրջանավարտից՝ 48-ը, Հայասատնի պետական մանկավարժական համալսարան դիմած 90 շրջանավարտից՝ 62-ը, Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարան դիմած 87 շրջանավարտից՝ 75-ը, Երևանի պետական բժշկական համալսարան դիմաց 69 շրջանավարտից՝ 50-ը, Գավառի պետական համալսարան դիմած 85 շրջանավարտից՝ 44-ը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ դիմած 35 շրջանավարտից՝ 30-ը, Սլավոնական համալսարան դիմած 30 շրջանավարտից՝ 30-ը։     

Ներկայումս դպրոցներում  աշխատում է 266 կամավոր ատեստավորված ուսուցիչ, իսկ 2024 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ատեստավորմանը մասնակցած շուրջ  350  ուսուցչի արդյունքները կամփոփվեն բողոքարկման ժամկետների ավարտից հետո: 2024 թվականին  ուսուցիչների հերթական պարտադիր ատեստավորման նպատակով վերապատրաստվել է 266  ուսուցիչ: 

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ