ԳԱՎԱՌ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023-2024 ուսումնական տարում մարզի դպրոցների 1509 շրջանավարտից բարձրագույն ուսումնական հաստատություններ է դիմել 922-ը, որոնցից ուսանողներ է դարձել 672-ը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Երևանի պետական համալսարան դիմած 217 շրջանավարտից ընդունվել է 150-ը, Ագրարային պետական համալսարան դիմած 85 շրջանավարտից՝ 72-ը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան դիմած 120 շրջանավարտից՝ 79-ը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան դիմած 61 շրջանավարտից՝ 48-ը, Հայասատնի պետական մանկավարժական համալսարան դիմած 90 շրջանավարտից՝ 62-ը, Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարան դիմած 87 շրջանավարտից՝ 75-ը, Երևանի պետական բժշկական համալսարան դիմաց 69 շրջանավարտից՝ 50-ը, Գավառի պետական համալսարան դիմած 85 շրջանավարտից՝ 44-ը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ դիմած 35 շրջանավարտից՝ 30-ը, Սլավոնական համալսարան դիմած 30 շրջանավարտից՝ 30-ը։
Ներկայումս դպրոցներում աշխատում է 266 կամավոր ատեստավորված ուսուցիչ, իսկ 2024 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ատեստավորմանը մասնակցած շուրջ 350 ուսուցչի արդյունքները կամփոփվեն բողոքարկման ժամկետների ավարտից հետո: 2024 թվականին ուսուցիչների հերթական պարտադիր ատեստավորման նպատակով վերապատրաստվել է 266 ուսուցիչ: