Գեղարքունիքի մարզում ամփոփվել է գյուղատնտեսական տարին

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում ամփոփվում են  2024 թվականի գյուղատնտեսական տարվա ընդհանուր արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության  և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի պաշտոնակատր Անդրանիկ Ջրաղացպանյանից, 2024 թվականին մարզում ընդհանուր ցանքային տարածությունը կազմել է 33 հազար 731 հեկտար։ Ընդհանուր առմամբ,  2024 թվականին մարզում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերից ստացվել է շուրջ 39 հազար 155 տոննա հացահատիկ։ 5691 հեկտար  կարտոֆիլի ցանքատարածություններից ստացվել է շուրջ 109 հազար տոննա համախառն բերք: Կուտակվել է շուրջ 203 հազար 213 տոննա խոտ և 23 հազար 587 տոննա ծղոտ։ 

Կատարվել է 10 հազար 381 հեկտար աշնանացան ցորենի ցանք: Իրականացվել է 28565 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

Իրականացվել են 691252 հատ հակահամաճարակային միջոցառումներ, գյուղատնտեսական կենդանիների շրջանում  համաճարակային դեպքեր չեն արձանագրվել:

«Գեղարքունիք» ՋՕԸ-ի կողմից 2024 թվականին իրականացվել է ոռոգում 1820.3 հեկտարի վրա։

Ջրօգտագործողների հետ կնքվել է 7411 պայմանագիր: 

2024 թվականին տրված ջրի դիմաց հասույթը կազմել է 57 միլիոն դրամ, գանձվել է 63 միլիոն դրամ: 

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ