Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի 33-րդ կամ 34-րդ անդամը. Ռյուտե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինան ապագայում Հյուսիսատլանտյան դաշինքին կմիանա որպես նրա 33-րդ կամ 34-րդ անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռյուտեն ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը։

«Այս պահի դրությամբ, կարծես թե, Ուկրաինան լինելու է 33-րդ անդամը։ Բայց հնարավոր է՝ նրանից առաջ ինչ-որ մեկը հայտնվի։ Սակայն Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կլինի ապագայում։ Վաշինգտոնում մենք դա որոշել ենք։ Ուստի հարցն այժմ ժամանակագրությունն է», - ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքը մեջբերում է «Եվրոպեյսկայա պրավդա» հրատարակությունը։

Ռյուտեի խոսքով՝ այժմ դաշնակիցները կենտրոնացած են այն ջանքերի վրա, որոնք Ուկրաինայի անդամակցության համար կամուրջ կհանդիսանան։

«Ուստի, եթե կա կոնկրետ հարց՝ «ե՞րբ», ապա ես չեմ կարող պատասխանել դրան հիմա, այս պահին: Բայց մենք աշխատում ենք այդ բոլոր ուղղությունների վրա, որպեսզի իրականում մի օր նրանք դառնան ՆԱՏՕ-ի անդամ», - հավելել է Ռյուտեն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 16-ին Գերագույն ռադային ներկայացրել է իր «հաղթականի ծրագիրը», որը ներառում է Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը։ 

Աշխարհ

Զելենսկին Գերագույն ռադայում ներկայացրել է իր «հաղթանակի ծրագիրը»

Հոկտեմբերի 17-ին ընթացող ԵՄ երկրների ղեկավարների նիստին Զելենսկին այդ ծրագիրն է ներկայացնում իր եվրոպական գործընկերներին։

Եվրոպա

Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ղեկավարների նիստը

 

Հայերեն العربية Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը