Մերձավոր Արևելք

Բորելը հայտնել է Իսրայելին զենքի մատակարարումների հարցում ԵՄ-ում առկա տարաձայնությունների մասին

1 րոպեի ընթերցում

Բորելը հայտնել է Իսրայելին զենքի մատակարարումների հարցում ԵՄ-ում առկա տարաձայնությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում սուր տարաձայնություններ են ծագել Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցման հարցի շուրջ. ԵՄ մի շարք երկրներ, հակառակը, հանդես են գալիս մատակարարումների ավելացման օգտին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։

«Այդ (խմբ.՝ Իսրայելին զենքի մատակարարումների) խնդիրը մնում է ազգային իրավասությունների շրջանակում։ Անդամ երկրներն այս հարցում լուրջ տարաձայնություններ ունեն: Եվրամիության մի շարք երկրներ, ընդհակառակը, հանդես են գալիս մատակարարումների ավելացման օգտին: Մենք դա կքննարկենք, բայց ես արդյունք չեմ ակնկալում», - ասել է նա:

Բորելը նաև քննադատել է Իսրայելի կողմից ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերի գնդակոծումը՝ դա անվանելով «լիովին անընդունելի»։

Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 14-ին անցկացվում է ԵՄ խորհրդի արտաքին գործերի նախարարների նիստը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինային Եվրամիության և նրա անդամ երկրների ռազմական աջակցությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում