Ադրբեջան

Նարիշկինն այցելել է Բաքու

1 րոպեի ընթերցում

Նարիշկինն այցելել է Բաքու

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով եղել է Բաքվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, բանակցություններ է վարել հանրապետության Արտաքին հետախուզության ծառայության և Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության հետ։

Ըստ հրապարակման՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը շոշափվել են «միջազգային իրադրության արդիական հարցերը, հետախուզական գործունեության տարբեր ոլորտներում ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ներկայիս փոխգործակցությունը Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, քննարկվել են երկկողմ համագործակցության առաջնահերթությունները մոտ հեռանկարում»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում