Վրաստան

ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար

Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակներում սև ցուցակի մեջ է ներառել Կուլևիի նավահանգստի նավթավերամշակման գործարանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրոպական միության խորհրդի որոշման մեջ, որը հրապարակվել է ԵՄ «Պաշտոնական տեղեկագրում»։

Հիմնավորման մեջ ասվում է, որ նավթավերամշակման գործարանը, ենթադրաբար, զբաղվում է ռուսական նավթի առևտրով և վերամշակմամբ, ինչով օգնում է շրջանցել հակառուսական պատժամիջոցները։ Նշվում է, որ արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 25-ից:

Եվրամիության երկրները տասնօրյա լարված քննարկումներից հետո հուլիսի 23-ին համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը: Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի խոսքով՝ նոր փաթեթն ուղղված է էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների, կրիպտոարժույթների և առևտրի դեմ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ցուցակում ներառվել է ռուսական ևս 32 բանկ, որոնց հետ կարգելվեն գործարքները: Նաև պատժամիջոցների ցանկում են ընդգրկվել նավթի առևտրով զբաղվող հարթակներ, կրիպտոընկերություններ, իսկ մարտական գործողություններին մասնակցած ռուսաստանցիներին կարգելվի մուտք գործել Եվրամիության տարածք: Բացի այդ, ռուսական նավթի գնի վերին շեմը մեկ տարով սառեցվել է մեկ բարելի դիմաց 44 դոլարի մակարդակում, որպեսզի Մոսկվան օգուտներ չքաղի շուկայի ցնցումներից:

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում