Իրան

Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածությունը

1 րոպեի ընթերցում

Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննարկել են Պարսից ծոցում առկա լարվածությունը և «հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարին սպառնացող վտանգը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Երկու արտգործնախարարների հանդիպումը կայացել է Ղրղզստանկի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում։

«Ռուսական կողմը շեշտել է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ արագ և կայուն համաձայնությունների հասնելու կարևորությունը՝ տարածաշրջանում կայունության, անվտանգության և անարգել նավագնացության վերականգնման նպատակով», - հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։

Բացի այդ, ըստ հաղորդագրության, նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցեր։

Կարդացեք հոդվածը` فارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում