Քաղաքականություն

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր։ Նա նաև տեղեկացրել է առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում ԱՄՆ այցելության մասին։

«Նախօրեին զրուցել ենք Ջարեդի և Սթիվ Վիտկոֆի հետ։ Ներկա էին նաև Կիրիլ Բուդանովը, Կիսլիցան և Ումերովը։

Մենք քննարկեցինք հանդիպման հնարավորությունները։ ԱՄՆ-ն ունի պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր, որով նրանք կկսվեն մեզ հետ։

Կարծում եմ՝ նրանք ցանկանում են իրենց առաջարկները ներկայացնել և՛ մեզ, և՛ ռուսական կողմին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իռլանդիայի վարչապետ Միխալ Մարտինի հետ համատեղ ասուլիսում հայտնել է Ուկրաինայի նախագահն՝ ընդգծելով, որ հստակ չգիտի, թե երբ կկայանա հանդիպումը, սակայն կարծում է, որ այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ԱՄՆ-ում՝ ամերիկյան կողմի մասնակցությամբ։

Վոլոդիմիր Զելենսկիի խոսքով՝ կան մի քանի ամսաթվեր, սակայն պետք է այնպես կազմակերպել, որ բոլորի ժամանակացույցերը համընկնեն․

«Կարծում եմ՝ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին, կամ՝ շաբաթվա ընթացքում»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում