Ռուսաստան

Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

2 րոպեի ընթերցում

Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը մեկնաբանել է ընկերության մի շարք լոգիստիկ համալիրների վրա իրականացված հարձակումների հետևանքները՝ նշելով, որ միջադեպերը տեղի են ունեցել Շուշարայում, Ուտկինայի Զավոդում (Սանկտ Պետերբուրգ և Լենինգրադի մարզ) և Սիմֆերոպոլում։

Նրա խոսքով՝ լոգիստիկ համալիրների տարածքների և այնտեղ պահվող ապրանքների զգալի մասը հաջողվել է պահպանել։ Բոլոր պահեստներից իրականացվել է աշխատակիցների օպերատիվ տարհանում, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

«Շնորհակալ եմ մեր աշխատակիցներին, մեր հերոսներին։ Մենք մշտապես մեծ ուշադրություն ենք դարձնում անվտանգության միջոցառումներին, և այսօր դա իր արդյունքը տվեց։ Համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակում ենք աշխատել հետևանքների վերացման ուղղությամբ», - նշել է Տատյանա Կիմը։

Wildberries-ը տեղեկացնում է, որ վաճառողների համար օպերատիվ տեղեկատվությունը հրապարակվում է վաճառողի անձնական օգտահաշվում։ Ընկերությունը նաև իրականացնում է ապրանքների վերաբաշխում տարբեր պահեստների միջև՝ ապահովելու դրանց ավելի արդյունավետ շրջանառությունն ու գործընկերների բիզնեսի կայուն աշխատանքը։

«Այս պահին մեր բոլոր ջանքերն ուղղված են ապրանքների արագ վերաբաշխմանը և հարթակի անխափան աշխատանքի պահպանմանը։ Մեր թիմը շուրջօրյա աշխատում է, որպեսզի պահպանենք ծառայությունների որակն ու աջակցենք մեր գործընկերներին», - ընդգծել է Wildberries-ի հիմնադիրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում