Իրան

ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի

ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 55 մարդ, վիրավորների թիվը հասել է 629-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրառման մեջ հայտնել է Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Հոսեյն Քերմանպուրը։

«ԱՄՆ-ի օդային հարվածների սկզբից՝ հունիսի 27-ից մինչև հուլիսի 23-ի առավոտյան ժամը 9, վիրավորվել է 629 մարդ և զոհվել՝ 55-ը», - նշված է գրառման մեջ։

Նաև նշվում է, որ վիրավորների թվում կան 46 կին և 24 երեխա ու դեռահաս, իսկ զոհերի թվում՝ 6 կին և 3 երեխա։

Քերմանպուրը հավելել է, որ այս ընթացքում կատարվել է 52 վիրահատություն, և 36 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում։

Վերջին շաբաթներին Միացյալ Նահանգները հարձակումներ է սկսել Իրանի տարբեր շրջանների, այդ թվում՝ կարևորագույն ենթակառուցվածքների վրա՝ չնայած երկու երկրների միջև հունիսի 18-ին կնքված հրադադարի հուշագրին։ Հարվածներին հաջորդել են Իրանի հարձակումները Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում