Միացյալ Նահանգներ

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի հարցով բանակցությունների համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք մնում ենք բաց բանակցային գործընթացի համար, բայց այն պայմաններում, երբ եվրոպական մայրաքաղաքները Կիևի վարչակարգին այսուհետ էլ հրահրում են շարունակել պատերազմը, մենք ևս շարունակում ենք մեր հատուկ ռազմական գործողությունը, որի ընթացքում արձանագրում ենք մեզ համար դրական զարգացումներ», - հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով շփումներ են իրականացվում, ինչը դրական երևույթ է, սակայն կարգավորման գործընթացի արագացման մասին խոսել դեռևս հնարավոր չէ։ «Այս իրավիճակում ես չափազանց լավատեսության չէի տրվի։ Իսկապես, շփումներ են իրականացվում։ Դա միշտ դրական է, սակայն այս պահին չի կարելի խոսել որևէ նոր դինամիկայի կամ գործընթացի նոր արագացման մասին», - հայտարարել է Պեսկովը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում