Եվրոպա

Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին

3 րոպեի ընթերցում

Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին

Եվրամիությունն արդեն աշխատում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների օգնությամբ ճնշումն ուժեղացնելու հաջորդ քայլերի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մենք համաձայնեցրել ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Այն ներառում է լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են Մոսկվայի ֆինանսական համակարգի, ռազմարդյունաբերական համալիրի և էներգետիկ ոլորտի դեմ, որոնք ապահովում են Ռուսաստանի ռազմական տնտեսության գործունեությունը։

Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում՝ կտրելով այն ֆինանսական աղբյուրները, որոնց վրա նա հենվում է իր պատերազմը շարունակելու համար։

Սա պատժամիջոցների ճանապարհի ավարտը չէ։ Մենք արդեն աշխատում ենք հաջորդ քայլերի վրա։ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի արձագանքել Ռուսաստանի կողմից հնարավոր ցանկացած հետագա սրմանը», - գրել է Կալասը։

Նա նշել է, որ խոսքը վերջին չորս տարիների ընթացքում պատժամիջոցների ամենախոշոր փաթեթի մասին է, որն ընդգրկում է ընդհանուր առմամբ 218 նոր սահմանափակում։

«ԵՄ-ն նաև արձագանքում է Ռուսաստանի շարունակական հարձակումներին խաղաղ բնակչության, ենթակառուցվածքների և մշակութային ժառանգության դեմ՝ պատժամիջոցների ցանկում ներառելով ավելի քան 50 ռազմարդյունաբերական կազմակերպություն, այդ թվում՝ Ռուսաստանի հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներգրավված հիմնական դերակատարներին։

Այս քայլը լրացնում է անցած շաբաթ սահմանված պատժամիջոցները, որոնք ուղղված էին ուկրաինացի ռազմագերիների և քաղաքացիական կալանավորված անձանց նկատմամբ բռնությունների և սպանությունների համար պատասխանատուների, ինչպես նաև այն տեխնոլոգիական ընկերությունների դեմ, որոնք աջակցում են Կրեմլին համացանցի օգտատերերի նկատմամբ իրականացվող ճնշումներում», - հայտնել է Կալասը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում