Քաղաքականություն

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

2 րոպեի ընթերցում

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղություն, անվտանգություն և կայունություն ունենալն անհրաժեշտություն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ մանրամասնելով, որ Գերմանիայի կանցլերը նման հայտարարություն է արել Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Մերցը նշել է, որ Գերմանիան և Եվրամիությունը լիովին հանձնառու են այս աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանում կայունության հաստատմանը։

Մերցը նաև շնորհավորել է Իլհամ Ալիևին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրման կապակցությամբ։

«Նշված պայմանագիրը նախաստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից։ Այս պատմական համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս՝ վերջապես հաղթահարելու ձգձգված հակամարտությունը»,-ասել է Գերմանիայի կանցլերը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրել են Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ հռչակագիր։

Միաժամանակ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ խաղաղության համաձայնագրի տեքստը՝ բաղկացած 17 հոդվածից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում