ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին հասցված հրթիռային զանգվածային հարվածների հետևանքով վնասվել է նաև Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությունը։
Նշվում է, որ Կիևի մետրոյի «Լուկյանովկա» կայարանի դիմաց՝ Ադրբեջանի դեսպանատնից 200-250 մետր հեռավորության վրա ընկած հրթիռի ալիքից կոտրվել են դեսպանատան շենքի ապակիները, առաստաղին էլ ճաքեր են առաջացել։
Հաղորդվում է նաև, որ դեսպանատան աշխատակիցները չեն տուժել։
Ադրբեջանական գործակալությունը նաև հիշեցրել է, որ Ուկրաինայում պատերազմի ընթացքում Ադրբեջանի դեսպանատան շենքը մի քանի անգամ վնասվել է։
Կարդացեք հոդվածը` Русский