Իրան

ԵՄ-ն հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի բանակցությունները վերսկսելու համար հաղորդակցության ուղիները պահպանելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի բանակցությունները վերսկսելու համար հաղորդակցության ուղիները պահպանելու մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կապ է պահպանում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակիցների, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ՝ բանակցությունների վերսկսման համար կապի ուղիները պահպանելու համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։

Նրա խոսքով՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, որպես համակարգող, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն, կապի մեջ է իրանցի գործընկերների և գործարքի բոլոր կողմերի, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ՝ բաց պահելու հաղորդակցության ուղիները իրանական միջուկային ծրագրի շուրջ բովանդակալից բանակցությունների վերսկսման համար։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում