Իրաքում ռազմակայանի վրա հարձակման հետևանքով ԱՄՆ անձնակազմի 5 անդամ է վիրավորվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրաքի ռազմակայաններից մեկի դեմ իրականացված հարձակման հետևանքով ամերիկյան զինվորական անձնակազմի առնվազն 5 անդամ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները։ 

Ըստ իրաքցի երկու աղբյուրների՝ Իրաքի արևմուտքում գտնվող ալ Ասադ ավիաբազայի վրա է արձակվել 2 Կատյուշա հրթիռ, որոնք ընկել են ռազմակայանի ներսում։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք այս հարձակումը կապված է Իրանի սպառնալիքների հետ՝ վրեժ լուծել հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար։

Իրան

Իրանը հայտարարել է, որ Իսրայելը կպատժվի Հանիյեի սպանության համար

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը օգոստոսի 5-ին իսրայելցի իր պաշտոնակից Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է ալ Ասադ ավիաբազայում տեղակայված ամերիկյան ուժերի վրա հարձակմանը։ Ըստ Պենտագոնի տարածած հաղորդագրության՝ կողմերն ընդգծել են, որ դա «վտանգավոր էսկալացիա է և ցույց է տալիս Իրանի ապակայունացնող  դերը տարածաշրջանում»։ 

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն Իրաքում հարված էր իրականացրել մի քանի անձանց դեմ, որոնք, ըստ ամերիկացի պաշտոնյաների, ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի համար սպառնալիք ներկայացնող զինյալներ էին և պատրաստվում էին անօդաչուներ արձակել։ 

Մերձավոր Արևելքում հակամարտության սրման վտանգը մեծացել է Հանիյեի սպանությունից, ինչպես նաև Բեյրութի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։

Իրանը հայտարարել է, որ Հանիյեի սպանության մեջ ԱՄՆ-ն դերակատարում ունի, քանի որ աջակցում է Իսրայելին։ 

Պենտագոնն իր հերթին հայտարարել է, որ լրացուցիչ կործանիչ ինքնաթիռներ և ռազմանավեր կտեղակայի Մերձավոր Արևելքում՝ նպատակ ունենալով ամրացնել պաշտպանությունն Իրանից, ՀԱՄԱՍ-ից և «Հեզբոլլահ»-ից հնչող սպառնալիքների ֆոնին։ 

Իրաքում գտնվում է 2500 ամերիկացի զինվորական։ Բաղդադը ցանկանում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան սեպտեմբերին սկսի զորքերի դուրսբերումը երկրից և մինչև 2025 թ. սեպտեմբերն ավարտի այդ գործընթացը։ Ըստ իրաքյան աղբյուրների՝ որոշ ամերիկյան ուժեր կարող են մնալ խորհրդատուների դերում։

Հայերեն Русский

Մոլդովան նույն խաղաոճն ունի, ինչ Կիպրոսն ու Լատվիան. Եղիշե Մելիքյան

Հունիսի 9-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Նարեկ Գրիգորյանը դրական կարծիք ունի Մոլդովայի թիմի վերաբերյալ

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից