Իրան

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

1 րոպեի ընթերցում

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

Իրանը լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում, հայտարարել է Իրանի «Խաթամ ​​ալ Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

«Օկուպացված տարածքներում զգայուն և կարևոր թիրախների դեմ գործողությունների նոր ալիքի ընթացքում հակառակորդը լուրջ և ավերիչ հարվածներ է ստացել՝ իր վրա կրելով Իրանի զինված ուժերի հաջող հարձակողական գործողությունը», - ասել է Զոլֆաղարին։

Հունիսի 7-ի երեկոյան Իրանը երկու տասնյակից ավելի հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելական բանակի կողմից Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի թիրախների գնդակոծության։ Իսրայելը հայտարարել է, որ բոլոր հրթիռները խոցվել են կամ ընկել բաց տարածքում։

Իսրայելի պաշտպանության ուժերն ավելի ուշ հայտարարել են Իրանի կենտրոնական և արևմտյան հատվածներում ռազմական թիրախներին հարվածներ հասցնելու մասին։ Ի պատասխան՝ Իրանը շարունակել է իսրայելական տարածքի գնդակոծումները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում