Իրան

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս

ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք կապված են Հորմուզի նեղուցի փակման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի  և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Կիպրոսում ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Թեհրանն արդյունավետորեն փակել է նեղուցը, և նրա անօդաչուները շարունակում են սպառնալ նավագնացությանը։ Նախարարներն այսօր հստակ հայտարարել են, որ Իրանի գործողություններն անընդունելի են: Ի պատասխան՝ ԵՄ երկրներն այսօր Բրյուսելում հաստատել են Իրանի այն ֆիզիկական անձանց և ընկերությունների դեմ պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են Հորմուզի նեղուցով տարանցմանը: Այսպիսով, ԵՄ-ն առաջին անգամ է ընդունել նավագնացության ազատության դեմ պատժամիջոցների ռեժիմ և անհրաժեշտության դեպքում կշարունակի դա կիրառել այսուհետ ևս», - Կալասի խոսքերն է փոխանցում Reuters գործակալությունը:

Նա հավելել է, որ տարածաշրջանում լայնածավալ պատերազմի վերսկսումը կունենա ծանր հետևանքներ. բոլոր կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում