Իրան

Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին

1 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին

Իրանը, իր էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու դեպքում, կգրոհի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների հետ կապված բոլոր նմանատիպ օբյեկտների վրա: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հունիսի 8-ին հաղորդել է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով անանուն ռազմական աղբյուրին։

«Էներգետիկ ենթակառուցվածքների վրա գրոհների շարունակվելու դեպքում Իսրայելի, ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների հետ կապված բոլոր նավթագազային օբյեկտները, այդ թվում՝ տարածաշրջանային էներգետիկ օբյեկտները, կդառնան Իրանի զինված ուժերի թիրախ», - գրում է գործակալությունը։

Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ Իրանի պոտենցիալ թիրախները տարածաշրջանի այն նավթային ու էներգետիկ ընկերություններն են, որոնք ամերիկացի կամ իսրայելցի բաժնետերեր ունեն։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել էր Իրանի հարավ-արևմուտքում գտնվող նավթաքիմիական համալիրին հասցված ավիահարվածների մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան գրոհ են իրականացրել Հայֆայի նավթաքիմիական գործարանի վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում