Իրան

Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը

1 րոպեի ընթերցում

Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը

Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայում գտնվող ալ-Խարջ ավիաբազայի վրա հարձակում գործելու մասին տեղեկությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է իրանական ​​IRIB հեռուստաալիքը՝ հղում անելով ռազմական պաշտոնյայի, որի անունը չի նշվում։

Ըստ պաշտոնյայի՝ «Իրանը որևէ կրակոց չի արձակել» օբյեկտի վրա։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանությունն իր արտակարգ իրավիճակների մասին ահազանգման համակարգի միջոցով հանրային նախազգուշացում է տարածել ալ-Խարջ նահանգի համար՝ զգուշացնելով բնակիչներին հնարավոր վտանգի մասին։

Սաուդյան իշխանությունները միջադեպը որևէ կոնկրետ կողմի չէին վերագրել։ Այդուհանդերձ, տարբեր լրատվամիջոցներ դա կապել էին Իրանի և Իսրայելի միջև վերսկսված հարձակումների հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում