Աշխարհ

Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի

Ֆիլիպինների Մինդանաո կղզու ափերի մոտ 7,8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի, վիրավորվել է 134 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Նրանց տվյալներով՝ մահացածների մեծ մասը դարձել են տների փլուզման և սողանքների զոհեր:

Տեղական իշխանությունները հայտնում են, որ Մինդանաոյի հյուսիսային և կենտրոնական մասերում վնասվել են տասնյակ շենքեր, այդ թվում՝ դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի շենքեր: Տարհանվել է մոտ 10 000 մարդ:

Ավելի վաղ հաղորդվել էր 19 զոհի մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում