Իրան

Իսրայելն ու Իրանը պետք է անմիջապես դադարեցնեն կրակը. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Իսրայելն ու Իրանը պետք է անմիջապես դադարեցնեն կրակը. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին և Իսրայելին անհապաղ դադարեցնել կրակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել Truth Social-ի իր էջում։

«Իսրայելն ու Իրանը պետք է անմիջապես դադարեցնեն կրակը»,- գրել է նա։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները գրել էին, որ Դոնալդ Թրամփը հունիսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ կոչ անելով զերծ մնալ Իրանի դեմ հետագա հարվածներից ու ասելով, որ ամերիկյան կողմը մոտ է իրանական կողմից հետ գործարքի կնքմանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում