Իրան

Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել Truth Social-ի իր էջում։

«Երկու կողմերն էլ՝ Իսրայելն ու Իրանը, դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը։ «Խաղաղության» վերաբերյալ վերջնական բանակցությունները շարունակվում են, եթե միայն տգիտությունը կամ հիմարությունը չխոչընդոտեն դրանց», — գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ շրջափակումը կմնա ուժի մեջ և ամբողջ ծավալով կշարունակվի մինչև վերջնական համաձայնագրի ձեռքբերումը։

«Գործընթացը պետք է արագ առաջ շարժվի», — նշել է ԱՄՆ նախագահը։

Սա վերջին մեկ ժամվա մեջ թեմայի վերաբերյալ նրա երկրորդ գրառումն է։ Ավելի վաղ Թրամփը գրել էր․ «Իսրայելն ու Իրանը պետք է անմիջապես դադարեցնեն կրակը»։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները գրել էին, որ Դոնալդ Թրամփը հունիսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ կոչ անելով զերծ մնալ Իրանի դեմ հետագա հարվածներից ու ասելով, որ ամերիկյան կողմը մոտ է իրանական կողմից հետ գործարքի կնքմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում